Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրման նոր կանոններ են սահմանվել․ էապես կկրճատի որդեգրողների սպասման ժամկետները | Region

Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրման նոր կանոններ են սահմանվել․ էապես կկրճատի որդեգրողների սպասման ժամկետները

Հոկտեմբեր 29,2026 18:03

ՀՀ Կառավարությունը սահմանել է որդեգրման ենթակա երեխաների տվյալները օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, որդեգրել ցանկացողների հետ աշխատանքներ իրականացնելու և տվյալները հետ կանչելու կարգը։

Այս կարգավորումները բխում են դեռևս 2007 թվականին Հայաստանի կողմից վավերացված «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայից։ Կոնվենցիայի համաձայն՝ անդամ պետությունները նշանակում են կենտրոնական մարմիններ, որոնք էլ իրականացնում են օտարերկրյա որդեգրման ընթացակարգը։

Ըստ նոր կարգի՝ սահմանվել է որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ ապանձնավորված (անանուն) տվյալները փոխանցելու՝ կենտրոնական մարմնի պարտականությունը, ինչպես նաև մանրամասն սահմանվել են այն տվյալները, որոնք ենթակա են փոխանցման։

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից՝ տվյալները սահմանվել են՝ հիմք ընդունելով երեխայի այն բնութագրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել որդեգրել ցանկացող անձի հետ նախնական համադրումը, այսինքն՝ համադրման տեխնիկական փուլն իրականացնելու համար։ Սա թույլ կտա ընդունող պետությունների իրավասու մարմիններին՝ նախապես համոզվելու, որ ՀՀ-ից երեխա որդեգրելու համար դիմում են ներկայացնում միայն այն անձինք, որոնք կարող են ապահովել տվյալ պահին ՀՀ-ում որդեգրման համար հասանելի երեխաների կարիքների բավարարումը և որոնց ցանկալի չափանիշներին համապատասխանող երեխաներ տվյալ պահին որդեգրման համար հասանելի են ՀՀ-ում՝ բացառելով անհարկի լրացուցիչ դիմումների ներկայացումը։

Սա կբացառի անհարկի լրացուցիչ դիմումների ներկայացումը, կերաշխավորի երեխայի լավագույն շահը, ինչպես նաև էապես կկրճատի որդեգրողների սպասման ժամկետները։

Նորություններ