«Զավեշտալի է ձերբակալության հիմքը». հայտարարություն | Region

«Զավեշտալի է ձերբակալության հիմքը». հայտարարություն

Մայիս 15,2024 12:17

Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այս մասին հայտարարություն է տարածել«Ազատազէն» ԿՀԿ-ն՝ նշելով, որ այս երիտասարդների փաստաբաններն են Տարոն Բաղդասարյանը եւ Վարազդատ Հարությունյանը:

«Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների  առաջամարտիկներից մեկը:

Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար»,-ասված է հայտարարությունում:

Ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը և Հայկ Մեսրոպյանը:

Նորություններ