Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Region

Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 12,2026 16:10

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Մոնտենեգրոյում կայացած ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է 50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը։ Եզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին։ Մինչ այդ՝ կիսաեզրափակիչում, Շարբաթյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում մրցակցին ենթարկելով նոկդաունի։

Արծաթե մեդալի է արժանացել 66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը, իսկ 60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։

armsport.am

Նորություններ