Գյուղական դպրոցները՝ փակման վտանգի առաջ․ ի՞նչ ապագա է սպասվում Գուսանագյուղին ու Լուսաղբյուրին
Լուսանկարը՝ ԱԲ-ի
Կառավարության որոշման համաձայն՝ 100-ից պակաս աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները ենթակա են փակման և վերակազմակերպման՝ միացվելով մոտակա բնակավայրերի դպրոցներին։
Ծրագրում ընդգրկված է հանրապետության 229 դպրոց, որոնցից 48-ը գտնվում են Շիրակի մարզում։ Գուսանագյուղ և Լուսաղբյուր բնակավայրերի կրթօջախները ևս ենթակա են փակման, և պետք է միանան Շիրակավան գյուղի դպրոցին։
Բնակիչներն անհանգիստ են ու դժգոհ․ ասում են՝ դեմ են այդ որոշմանը, չեն ուզում, որ իրենց երեխաներն աչքից հեռու լինեն, այլ միջավայրում կրթություն ստանան։
Վերակազմակերպման գործընթացում առավել խնդրահարույց է գնահատվում բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների կարգավիճակը։
Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանը կարծիք է հայտնում, որ այս ծրագիրը համայնքների դատարկման պատճառ կհանդիսանա, գյուղի դպրոցն ունի համայնքաստեղծ, մշակութային, անվտանգային, տնտեսական նշանակություն, ըստ այդմ ՝ գյուղերում կրթական հաստատություններ փակելը չի լուծում այն խորքային խնդիրները, որոնք առկա են։
Մանրամասները՝ տեսանյութում։
