Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 22,2024 08:30

Երևան քաղաքում՝
Հունիսի 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.5°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 7.2°C (1986թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.5°C