Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով: Դատարանն այսօր բավարարեց դատախազի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին նրա նկատմամբ կիրառել վարչական վերհասկողություն:
Անցած տարվանից Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն գործով։ Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքապետարանի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Վարդան Ղուկասյանն ու մյուսները ձերբակալվել էին 4 մլն դրամ կաշառք ստանալու համար՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս հետո Ղուկասյանը գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից պահանջել է 4 միլիոն դրամ արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:
Իսկ Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
