Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 26,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ը լեռնային շրւջաններում` ձյան, 27-28-ը նախալեռնային և հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 26-28-ը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.2°C (1968թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.3°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.2°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024