Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով
Նոյեմբեր 26,2024 11:01
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին զգուշացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանի բարձրադիր հատվածում տեղումները կլինեն ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։