Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 16,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 16-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.9°C (1963թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.8°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.1°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
