Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»․ Վարդան Ոսկանյան | Region

Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»․ Վարդան Ոսկանյան

Հունվար 02,2024 18:30

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վարդան Ոսկանյանը։

«Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»։ Դիցուք, կա Հայաստանը հզոր, գերիշխող և ընդարձակ տեսնելու երազանքով ապրող ու այդ երազանքի իրականացմանը ձգտող Հայաստանը և գոյատևելով բավարվող կամ, որ ավելի վատ է, հենց գոյատևելով հպարտացող Հայաստանը։

Հենց առաջին երազանքի Հայաստանն է իր խորքում իրապես պետականն ու ինքնիշխանը, որովհետև միայն գոյատևելու համար սեփական պետություն ունենալն ամենևին անհրաժեշտ պայման չէ»,- գրել է նա։

Նորություններ