ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
Հուլիս 11,2026 19:21
Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին։
ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։
Ըստ կիբեռոստիկանության՝ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակումն է։
«Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- հորդորում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
Կառույցը քաղաքացիներին կոչ է անում չարձագանքել նման հաղորդագրություններին, չբացել կասկածելի հղումները և չտրամադրել բանկային կամ անձնական տվյալներ։
