Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին | Region

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին

Հուլիս 11,2026 22:09

Մարոկկոյի և Նիդերլանդների քաղաքացիություն ունեցող 28-ամյա կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը հեռանում է Երևանի «Նոայից»։ Այս մասին պաշտոնապես հայտնել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

«Իմրան Ուլադ Օմարը տեղափոխվում է այլ ակումբ։ Շնորհակալություն, Իմրան, մեր թիմի կազմում անցկացրած երկու մրցաշրջանների և քո գեղեցիկ գոլերի համար: Երեկոն Լյուբլյանայում երբեք չի մոռացվի: Հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

 

 

Նորություններ