Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ն առավելապես կեսօրից հետո և 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 14-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
