Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը | Region

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Հուլիս 18,2026 11:09

Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Նաուել Մոլինայի ծառայություններն առաջարկվել են Միլանի «Ինտերին»։ Այս տեղեկությունը հրապարակել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջնորդներն Իտալիայի գործող չեմպիոնին առաջարկել են մադրիդյան ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Մոլինայի գործող պայմանագրի ժամկետը «ներքնակագործների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, պաշտպանը կարող է հեռանալ թիմից աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։

Նախորդ մրցաշրջանում Մոլինան մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով արգենտինացի պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլինային իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաև «Նապոլին»։

armsport.am

Նորություններ