Սևջուրը շարունակ աղտոտվում է և վնասներ հասցնում ռանչպարցիներին․ ովքե՞ր են պատասխանատուները
Հուլիս 18,2026 19:00
Վերջերս Սևջուր գետը հեղեղել էր Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի մի քանի տնտեսություններ։ Մայիս-հունիս ամիսներին գետի ջուրը ողողել է գյուղի ցանքատարածությունները, այգիներն ու ջերմոցները, անգամ լցվել է նկուղային հարկերը՝ խարխլելով տների հիմքերը։
Գյուղացիները մեղադրում են նաև ավազակոպճային խառնուրդի լվացման կայանների ղեկավարներին՝ նշելով, որ ավազի վերամշակումից հետո թափոնը լցվում է գետը։
Ռանչպարցիները պնդում են՝ քանի դեռ գետի հունն աղտոտված է, այս պատմությունն էլի է կրկնվելու։
Նման դեպքերի համար փոխհատուցման ի՞նչ կարգ է գործում, ու՞մ պարտականությունների մեջ է մտնում գետի մաքրումը և այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում։
Regions TV-ն Արարատի մարզպետին հարցում է ուղղել նշված հարցադրումներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
