Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 19,2026 09:30

Հանրապետության տարածքում հուլիսի  19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 19-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Նորություններ