Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը
Հուլիս 18,2026 16:48
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5069-ի, ուրբաթ՝ հուլիսի 17-ին, իր Telegram ալիքում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Բացի այդ, այս պահին հայտնի է 16740 վիրավորի և 17907 անօթևանի մասին։
Ռոդրիգեսը նշում է, որ որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է 6462 մարդ, և մոտ 37000 տուժած ստացել է բժշկական օգնություն։ Երկրաշարժը ամբողջությամբ ավերել է 190 շենք, իսկ 856 կառույց զգալի վնաս է կրել։
