The Guardian․ Որքան կվաստակի ՖԻՖԱ-ն 2026 թվականի ԱԱ-ից
Հուլիս 19,2026 20:54
Ըստ The Guardian-ի՝ ՖԻՖԱ-ի 2026 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարը, որը կայացավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, անցկացնելուց ստացված եկամուտը կգերազանցի 15 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդային կլինի։
Նշվում է, որ սկզբում ՖԻՖԱ-ն կանխատեսել էր 11 միլիարդ դոլարի եկամուտ։
Աղբյուրները նշում են, որ եկամուտների աճի զգալի մասը գալիս է հյուրընկալությունից և տոմսերի վաճառքից, մասնավորապես՝ բարձրարժեք երկրորդային շուկայի միջոցով։
Ավելացնենք, որ առաջին անգամ Աշխարհի գավաթն անցկացվեց երեք երկրում, ինչպես նաև առաջին անգամ մրցաշարին մասնակցեց 48 թիմ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը, որում կհանդիպեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, կմեկնարկի ժամը 23։00-ին։
