Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պատգամավորական մանդատ չի վերցնի
Հուլիս 21,2026 12:36
Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան»-ի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։
«Որոշումը կայացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Առաքելյանը։
