Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
Հուլիս 21,2026 21:44
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ազատ ոճում ՀՀ-ն կներկայացնի 6, հունահռոմեական ոճում՝ 10 ըմբիշ։
Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմերով:
Ազատ ոճ
51 կգ Մուրադ Ղարիբյան
55 կգ Դավիթ Բալեյան
60 կգ Գրիշա Գևորգյան
65 կգ Էրիկ Պապիկյան
71 կգ Վարուժան Ասլանյան
80 կգ Վաչե Ասլանյան
Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան
Հունահռոմեական ոճ
45 կգ Վազգեն Վարդանյան
48 կգ Արարատ Ավետիսյան
51 կգ Գևորգ Հարությունյան
55 կգ Գեղամ Եղիազարյան
60 կգ Արտուշ Պետրոսյան
65 կգ Վազգեն Մնացականյան
71 կգ Ջանես Նազարյան
80 կգ Վահե Հովեյան
92 կգ Ալեքսան Շալջյան
110 կգ Խաչիկ Խաչատրյան
Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան
