Նարեկ Կարապետյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր դռնփակ նիստում քննվում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը։
ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու՝ Դատախազության միջնորդությանը։
Երեկ ԿԸՀ-ն հայտարարել էր մանդատ ստացած պատգամավորների անունները, նրանց թվում էր նաև Նարեկ Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է․«Այն, ինչ այստեղ երեկվանից կատարվում է Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավունքից ու օրենքից դուրս են»։ Վարդևանյանի կարծիքով՝ ԿԸՀ-ն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուն այլեւս ունի պատգամավորի կարգավիճակ, ու այդ պայմաններում, անկախ այդ հանգամանքից, իրականացնում է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննություն․« Մենք նման դեպք նախկինում չենք տեսել։ Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է՝ ուղղված Ազգային ժողովում բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն։
Նույն ԿԸՀ-ն ընդամենը մի քանի շաբաթ առաջ ուներ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում, եւ դրան նախորդել է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը»։ Նա նախօրեին տեղեկացրել էր, որ նարել Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից, թիմի առաջին դեմքերից մեկի՝ Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։
Հիշեցնենք՝ հունիսի 3-ից երկու ամսով կալանաորված Ալեքսան Ալեքսանյանն, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ: և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
