Հայաստանում հինգ մարզիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել
Հուլիս 23,2026 11:47
Մարզիկներ Պուտրուս Վասիլևը (ֆուտզալիստ), Արամ Համոյանը (ֆուտզալիստ), Արա Աղանյանը (ծանրամարտիկ), Ռաֆիկ Հարությունյանը (ծանրամարտիկ) և Արթուր Դավթյանը (ունի շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում) տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 23-ին կայացած նիստում։
Նրանք իրենց մարզաձևերում ազգային հավաքականների անդամներ են։
