Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Հուլիս 23,2026 15:05
Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսն Telegram-ի իր ալիքում:
Կառավարության ամենօրյա ամփոփագրի համաձայն, որը հրապարակել է Ռոդրիգեսը, վիրավորվել է 16 740 մարդ, 17 907 մարդ մնացել է անօթևան: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 44 298-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 128 324 ընտանիքի, 23 335 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում:
