«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ «ոչ ալկոհոլային ըմպելիքների» անվան տակ փորձել են Հայաստանից վարդեր տեղափոխել Ռուսաստան, փորձը կանխվել է
Հուլիս 27,2026 21:19
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ կանխվել է Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան 39 000-ից ավելի վարդերի ներկրումը։ Ծաղիկները, ըստ կառույցի, փորձել են Ռուսաստան բերել կեղծ փաստաթղթերով։
Նշվում է, որ 39 200 վարդ տեղափոխող մեքենան, որը վարել է Բելառուսի քաղաքացի, Սմոլենսկի մաքսատանն է կանգնեցվել, այն Մինսկի շրջանից Մոսկվա էր ուղևորվում։
«Ուղեկցող փաստաթղթերում բեռը նշված է եղել որպես «ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ», այնինչ բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ»,- նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքը գործում է 2026 թվականի մայիսի 22-ից։
Նորություններ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու
22:13 25-07-2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
17:29 24-07-2026
