Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը | Region

Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

Հուլիս 28,2026 12:57

Թուրքիայում սկսվել է դեպի Գյումրի տանող երկաթգծի հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Տոպտասը։

Նրա խոսքով՝ վերականգնողական աշխատանքները կտևեն շուրջ երկուսից երեք ամիս։ Արդեն հայտարարվել է շինարարության մրցույթ, որը ներառում է նաև Աքյաքայից մինչև Գյումրի գրունտային ճանապարհի կառուցումը։

Տոպտասը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական շահ կբերի երկու կողմերին էլ և նոր հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։

Նորություններ