Ջանես Նազարյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում է, Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր | Region

Ջանես Նազարյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում է, Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հուլիս 28,2026 21:31

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ է դուրս եկել։

Կիսաեզրափակիչում Նազարյանը 8:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն էլ   դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա ժամանակից շուտ առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ և բրոնզ նվաճել:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվում է ընթանում։

Նորություններ