Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում
Հուլիս 31,2026 16:21
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսում 2026թ։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

