Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ | Region

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հուլիս 31,2026 17:25

Հայ ըմբիշ Դավիթ Բալեյանը շարունակում է հաջող ելույթները մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Սաբա Մինդիաշվիլիի հետ ու 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Այսպիսով, Բալեյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Այսօր երեկոյան հայ ըմբիշը կգոտեմարտի եզրափակչի ուղեգրի համար։

armsport.am

Նորություններ