Երիցվանքի պեղումները նոր գաղտնիքներ են բացահայտել | Region

Երիցվանքի պեղումները նոր գաղտնիքներ են բացահայտել

Օգոստոս 28,2026 16:08

Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրում հնագիտական պեղումների առաջին փուլն ավարտվել է։ Աշխատանքների արդյունքում նոր տվյալներ են ստացվել դարավոր համալիրի պատմության վերաբերյալ:

Հնագետները հուլիս-օգոստոս ամիսներին աշխատել են Երիցվանքի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու տարածքում։

Պեղումների արդյունքները հաստատել են նախկինում եղած ենթադրությունը, որ 10-11-րդ դարերում Երիցվանքը, հավանաբար, շրջապատված է եղել կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի։

Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել նաև համալիրի հետագա զարգացման մասին։ 12-13-րդ դարերում Երիցվանքի հյուսիսային հատվածում կառուցվել է երկհարկանի մատուռ-դամբարան։

Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը՝ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։

Թեև պեղումների առաջին փուլն արդեն ավարտվել է, հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը շարունակվում է։ Հնագետները փորձում են պարզել դրանց պատմությունը, ժամանակագրությունն ու նշանակությունը։

Միաժամանակ աշխատանքներ են ընթանում վանական համալիրի պահպանման և վերականգնման ուղղությամբ։ Պատրաստվում է մեծ եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։

Նորություններ