Դատավորը որոշեց Վեհափառի ու Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան
Օգոստոս 28,2026 18:05
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ այն քննելու և Արմավիրի դատարանում գործի քննության նպատակահարմարությունը որոշելու համար։ Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։
