Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի
Օգոստոս 31,2026 12:29
Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 900-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը։
«Զոհերի թիվը հասել է 903-ի»,- նշել է գործակալությունը։
Ջրհեղեղը հարվածել է Նեպալի հյուսիսային շրջաններին չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ չինական կողմից եկած հզոր ջրահոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Վարարումը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Ավելի վաղ հայտնի էր 781 զոհի մասին, ավելի քան երկու հազար մարդ համարվում է անհետ կորած։
