Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը | Region

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Սեպտեմբեր 01,2026 10:18

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը։ Հայաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Դպրոցների, քոլեջների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների սաներն ու ուսանողները վերադառնում են կրթական առօրյա։

Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր օր է առաջին դասարան ընդունվող երեխաների համար, որոնց համար սկսվում է դպրոցական կյանքի նոր ու կարևոր փուլը։

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։

Նորություններ