Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 02,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  2-ի և 6-ի գիշերը և կեսօրից հետ, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ։

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.5°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        8.3°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ