Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է․Քյարքին և մյուս անկլավները երբևէ այդ հաշվարկի մեջ չեն եղել․Փաաշինյան
«Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է: Երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել, փոխարենն այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անկլավների հարցին։
Լրագրողի դիտարկմանը՝ Տիգրանաշենում մարդիկ են ապրում, Փաշինյանն այսպես արձագանքեց․«Արծվաշենում էլ են մարդիկ ապրում, եթե մարդ է ապրում, ասենք Արծվաշենը ՀՀ տարածք չէ՞»։
Փաշինյանը հիշեցրեց, որ բազմիցս հայտարարել է՝ այդ թեմայով չկա որևէ պայմանավորվածություն։ Նախորդ շաբաթ էլ Փաշինյանն ասել էր, որ անկլավների հարցով Ադրբեջանի հետ այժմ որևէ քննարկում չկա:
Այսօր վարչապետը վստահեցրեց․ «Ես հետապնդում եմ այս հարցի շուրջ նյարդի զրոյացում, որպեսզի երբ արտաքին աշխարհի համար ակնհայտ լինի, որ այս թեմայի շուրջ ՀՀ-ում նյարդ չկա, եթե դա հնարավոր չի օգտագործել, այդ հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»։
