«Հարմարվել ենք ամեն ինչի, միայն թե ճանապարհը սարքեն»․ նոյակերտցիները ե՞րբ կտեսնեն իրական լուծումը | Region

«Հարմարվել ենք ամեն ինչի, միայն թե ճանապարհը սարքեն»․ նոյակերտցիները ե՞րբ կտեսնեն իրական լուծումը

Սեպտեմբեր 11,2026 18:00

Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրը գտնվում է Արաքս գետի ափին: Գյուղում բնակվում է շուրջ 1700 մարդ։

Տարածաշրջանի 3 գյուղերը համայնքային կենտրոն Արարատի հետ կապող ճանապարհն անբարեկարգ է։ Բնակիչները նշում են՝ իրենք արդեն չգիտեն ինչպես շրջանցել փոսերը և պայքարել փոշու դեմ։

Նոյակերտ բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պողոսյանը Regions TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ արդեն իսկ նախատեսված է բարեկարգել տվյալ ճանապարհահատվածը։ Բնակիչները պետք է 1 տարի էլ սպասեն։

Նոյակերտցիները հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ։

Գյուղատնտեսական այս տարածաշրջանի բնակիչները թվարկում են նաև բերքի մշակման և իրացման հետ կապված խնդիրները։ Ոմանք ընդհանրապես հրաժարվել են զբաղվել հողագործությամբ՝ վաճառելով սեփական տարածքները։

Ինչպես նշում են բնակիչները, շատ խնդիրների առաջ աչք են փակում, հարմարվում են, միայն թե ճանապարհի հարցը լուծվի, քանի որ դա ամենակարևորն է նոյակերտցիների համար։ Նրանք ուզում են լսել ոչ թե հերթական խոստումը, այլ վերջապես տեսնել խնդրի իրական լուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ