Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույունից:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։
Ավելի ուշքրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։
Թովմաս Ղուկասյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Գոռ Հովհաննիսյանը աշխատում է «Ահուազ» ռեստորանում՝ որպես խոհարար, իսկ Սամվել Սիմոնյանը՝ «Քինգ Մարշալ» ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր։
