Ազգերի լիգան վերադառնում է Երևան. մեկնարկել է Հայաստան- Չեռնոգորիա խաղի տոմսերի վաճառքը | Region

Ազգերի լիգան վերադառնում է Երևան. մեկնարկել է Հայաստան- Չեռնոգորիա խաղի տոմսերի վաճառքը

Սեպտեմբեր 15,2026 17:44

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սպասված հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց վաճառքում:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 20։00-ին։

Երկրպագուների համար ՀՖՖ-ն սահմանել է տոմսերի վաճառքի որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ նախքան գնում կատարելը.

  • Որտե՞ղ գնել. Տոմսերի վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում
  • Քանակային սահմանափակում. Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս

Անձնագրային նույնականացում. Տոմս գնելու համար պարտադիր պայման է համակարգում անձնագրային նույնականացում անցնելը: Տվյալները մուտքագրելուց հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 րոպեի ընթացքում։

QR կոդերի ակտիվացում. Գնումը բարեհաջող ավարտելուց հետո երկրպագուներն իրենց տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի անձնական հաշվում։ Կարևոր է հիշել, որ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ հերթերից ու կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ-ն հորդորում է երկրպագուներին մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ:

armsport.am

Նորություններ