Խուզարկություններ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․14 մարդ ձերբակալվել է
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այս մասին Facebook—ի իր էջւում գրել է «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ստեփանավանի տարածաշրջանում 14 մարդ է ձերբակալվել։ Ըստ կառույցի՝ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում։
