«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ «Վաղ առավոտյան ականատես եղանք ժողովրդավարության հերթական դրսևորմանը, Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։
Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և կուսակիցներից, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը։ Երեկ էի ես Ստեփանավանում և տեսել էի, թե ինչքան է ժողովուրդը սիրում նրան, ինչ ջերմությամբ են նրան ընդունում։ Եվ այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի հերթական դրսևորումն է։
Դուք որևէ կապ չունեք ժողովրդի հետ, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»,-գրել է Հոփսեփյանը։ Ավլի վաղ հայտնել էինք, որ աղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Ձերբակալվել է 14 անձ։
