Ծանրամարտի ԱԱ․ Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը | Region

Ծանրամարտի ԱԱ․ Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը

Նոյեմբեր 04,2026 17:52

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ)։ Հայ ծանրորդը հանդես եկավ B խմբում։

Պոկում վարժությունում մեր մարզիկն ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ։ Հրում վարժությունում Հովհաննիսյանը դարձյալ մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ կշռող ծանրաձողը։

Երկամարտի 360 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։

armsport.am

Նորություններ