Սամվել և Նարեկ Կարապետյանների հետ առնչվող 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ | Region

Սամվել և Նարեկ Կարապետյանների հետ առնչվող 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ

Նոյեմբեր 04,2026 11:13

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանն այսօր հայատնել է, որ խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ Մամուլը գրում է, որ խուզարկությունները տեղի են ունենում ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործությունների գործով։

Նորություններ