Երեխաներին դպրոց հասցնող Հովհաննես պապն ու տրանսպորտի սպասող երկու գյուղերը | Region

Երեխաներին դպրոց հասցնող Հովհաննես պապն ու տրանսպորտի սպասող երկու գյուղերը

Նոյեմբեր 03,2026 18:00

Արմավիրի մարզի Կողբավան բնակավայրում դպրոց չկա, և երեխաները կրթություն ստանալու համար հասնում են հարևան Վանանդ գյուղ։ Փոքրիկների ճանապարհի երկարամյա ուղեկիցը գյուղում բոլորին հայտնի Հովհաննես պապն է։ Տարիներ շարունակ նա իրեն հատկացված մեքենայով երեխաներին դպրոց է տեղափոխում՝ դառնալով նրանց առօրյայի անբաժան մասը։

Մարզկենտրոն Արմավիր քաղաքից 33 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում հասարակական տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է բնակիչների՝ հատկապես դպրոցահասակ երեխաների, տարեցների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա գտնվող, 1215 բնակիչ ունեցող Վանանդ գյուղում ևս հասարակական տրանսպորտ չի գործում։

Տրանսպորտի բացակայությունը սահմանափակում է մարդկանց տեղաշարժը, տաքսիներից օգտվելն էլ հավելյալ ֆինանսական բեռ է նրանց համար։ Իսկ երբ տրանսպորտային խնդիրը տարիներով լուծում չի ստանում, դրա հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել՝ սոցիալական մեկուսացումից մինչև բնակչության արտահոսք։

Նորություններ