Սամվել Կարապետյանին ու ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան | Region

Սամվել Կարապետյանին ու ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Նոյեմբեր 04,2026 21:01

Քննչական կոմիտեից տեղեկյացնում են, որ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը քիչ առաջ տեղափոխել է դատարան։ Նա ձերբակալվել էր կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։

Ըստ Քննչական կոմիտեի՝այս նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ՝  մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:

Նորություններ