Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 17,2024 16:01
Շաբաթ օրը երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգում, հայտնում է Mehr-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արդեստանի և Նաթանզի միջև ընկած շրջանում տեղական ժամանակով ժամը 02:27-ին՝ 8 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
