Լևոն Արոնյանը դուրս է եկել Շվեյցարիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլ
Հուլիս 20,2026 14:16
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Շվեյցարիայում անցկացվող «Biel Chess Festival 2026» միջազգային շախմատի մրցաշարի ընտրական փուլի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի ընտրական փուլն անցկացվել է Բիլ քաղաքում հուլիսի 12-19-ը։ Լևոն Արոնյանը հավաքել է 25 միավոր՝ չորս միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիից։
Արոնյանից և Սուլեյմանլիից բացի, եզրափակիչ փուլ են անցել նաև վիետնամցի Լե Քուանգ Լիեմը և թուրք Յաղըզ Քաան Էրդողմուշը։
Նշենք, որ «Biel Chess Festival 2026»-ի եզրափակիչ փուլը կանցկացվի հուլիսի 21-23-ը։
