Բաքվի ճնշմամբ Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը | Region

Բաքվի ճնշմամբ Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը

Հուլիս 20,2026 16:51

Ադրբեջանի ճնշման ներքո Իսրայելը Քնեսեթի օրակարգից հետ է կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։

Իսրայելական Haaretz-ը գրում է, որ «իսրայելցի պաշտոնյաները վստահեցրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ հարցը կհանվի Քնեսեթի օրակարգից»:

Լրատվամիջոցը հղում անելով իսրայելական աղբյուրին, գրել է, որ «վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի ավագ քաղաքական խորհրդականը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ»:

Ավելի վաղ գրել էինք, որ  Քնեսեթում կասեցվում է «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնությունները ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ։

Սակայն այն դեռ պետք է ընդունվեր Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից, որպեսզի օրենք դառնար։

Նախաձեռնությունն առաջ քաշվեց իսրայելա-թուրքական հարաբերությունների հերթական սրման փուլում, փորձագետների գնահատմամբ՝  նման օրինագիծ առաջ քաշելն ուղղած էր Թուրքիայի դեմ, այսպես ասած՝ դիվանագիտական հարված Թուրքիային, քանի որ վերջինս  Գազայում իրականցվող գործողությունները համարում է ցեղասպանություն Իսրայելի կողմից։

Նորություններ