Ի՞նչ ապագա ունի առանց դպրոցի, մանկապարտեզի ու խանութի մնացած Քարաբերդը
Հուլիս 21,2026 21:00
Լոռու մարզի Քարաբերդ գյուղում բնակվում է 66 մարդ։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Նախկինում գյուղն ունեցել է 180 տնտեսություն, իսկ հիմա տասնյակ անգամ պակաս է։ Քարաբերդը Հայաստանի դատարկվող գյուղերից մեկն է։
Վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ Խորհրդային Միության ժամանակ Վանաձոր քաղաքում շենք կառուցեցին բնակիչների համար, որպեսզի տեղափոխվեն այնտեղ, միաժամանակ նաև աշխատեն։ Քաղաքի արդյունաբերական զարգացման հետ մեկտեղ աստիճանաբար դատարկվեց նաև Քարաբերդ գյուղը, որն այսօր զուրկ է կարևոր ենթակառուցվածքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
