Ինչո՞ւ «մահվան վկայականն» ապամոնտաժվեց միայն 40 տարի անց․ ովքե՞ր են պատասխանատուները
Հունիսի 15-ին Փամբակ գետում 2 անչափահաս քույրերի մահվան ելքով դժբախտ պատահարից հետո հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում էր պատկան մարմինների պատասխանատվության հարցը։ Քաղաքացիներին հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ պատասխանատվություն է կրում Վանաձորի համայնքապետարանը՝ հաշվի առնելով, որ այդ վտանգավոր խողովակը շուրջ 40 տարի ծառայել է որպես անցում, մի քանի դժբախտ պատահարի պատճառ է դարձել և ժամանակին չի ապամոնտաժվել։
Կոնկրետ ո՞ր կառույցը և ո՞ր պաշտոնատար անձինք են պատասխանատու Փամբակ գետի վրա առկա վտանգավոր կառույցների և անցումների հաշվառման, տեխնիկական վիճակի վերահսկման, անվտանգության ապահովման կամ անհրաժեշտության դեպքում դրանց ապամոնտաժման համար։
Regions TV-ն պաշտոնական նամակով հարցերն ուղղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին։
Մանրամասները՝ տեսանյութում։
