Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Հուլիս 22,2026 15:47
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
Ընդդիմադիր գործիչը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և քրեական հետապնդումը որակում է որպես քաղաքական։ Նրա պաշտպանները նշում են, որ մեղադրանքները հիմնավորված չեն բավարար ապացույցներով։
