Ի՞նչ գին են վճարում Ախթալան և շրջակա բնակավայրերը հանքարդյունաբերության դիմաց
Հանքերի շահագործումն ու պոչամբարների գործունեությունը տարիներ շարունակ մտահոգությունների և հանրային քննարկումների առիթ են դարձել։ Պարբերաբար ահազանգեր են հնչում Դեբեդ և Ախթալա գետերի աղտոտման, շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ։
Ախթալա բնակավայրում գործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը վերամշակում է Շամլուղի հանքավայրերից արդյունահանվող պղնձի հանքաքարը՝ արտադրելով պղնձի խտանյութ:
Տեղի բնակիչներն ու բնապահպանները պարբերաբար բարձրաձայնում են, որ անհրաժեշտ է ապահովել շրջակա միջավայրի նկատմամբ առավել խիստ վերահսկողություն, իրականացնել ջրի, հողի և օդի որակի կանոնավոր մշտադիտարկում, ինչպես նաև հանրությանը հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունների արդյունքները։
Միևնույն ժամանակ կոմբինատն ապահովում է աշխատատեղեր, հարկային մուտքեր, և եկամտի աղբյուր է բազմաթիվ ընտանիքների համար։ Այդ պատճառով համայնքի բնակիչների մի մասը կարծում է, որ ոլորտի գործունեությունը պետք է շարունակվի՝ բնապահպանական պահանջների առավել խիստ պահպանման պայմաններում, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցվի։
Regions TV-ն փորձել է պարզել, թե ինչպես են բնակիչներն ու փորձագետները գնահատում հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ի՞նչ խնդիրներ են նկատում և ի՞նչ լուծումներ են առաջարկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
